A
A
Ախուրյան գյուղի մանկապարտեզը լավագույնն է Հայաստանում (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարության մարզահամալիրում ավարտվեց «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի 11 նախադպրոցական հիմնարկների 110 երեխաներ: Անցկացված հինգ փուլերի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրեց Շիրակի մարզի Ախուրյան գյուղի մանկապարտեզը, որը պարգեւատրվեց գավաթով, պատվոգրով եւ 550 հազար դրամով: Մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի եւ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մանկապարտեզները: