Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատիստներն արդեն Բաքվում են

Սպորտ
a1-aronyan-1

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցող Հայաստանի շախմատիստներն այսօր մեկնել են Բաքու:   Մրցաշարի մամուլի ծառայության ներկայացուցիչները կարճ հարցազրույց են վերցրել մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանից: Նա նշել է, որ  մտադիր է հաջող հանդես գալ խաղարկությունում, ինչպես նաեւ հնարավորության դեպքում լինել Բաքվի տեսարժան վայրերում:   Այսօր տեղի է ունեցել մրցաշարի բացման արարողությունը եւ վիճակահանությունը: Կենտ համար ստացած շախմատիստներն առաջին պարտիայում հանդես կգան սպիտակ խաղաքարերով: Լեւոն Արոնյանը խաղալու է 9, Գաբրիել Սարգսյանը՝ 44, Հրանտ Մելքումյանը՝ 82, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 101 համարի տակ:   Առաջին՝ 1/64 եզրափակիչ փուլը, կկայանա սեպտեմբերի 11-13-ը: Պարտիաները կսկսեն տեղի ժամանակով 15:00-ին: