Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդուարդ Երանոսյանը նշանակվել է «Լուդոգորեց»-ի գլխավոր մարզիչ

Սպորտ
sport-eranosyan

Ֆուտբոլի բուլղարահայ մասնագետ Էդուարդ Երանոսյանը նշանակվել է «Լուդոգորեցի» գլխավոր մարզիչ: Այդ մասին տեղեկացնում է բուլղարական ակումբի պաշտոնական կայքը: Մեր հայրենակիցն այդ պաշտոնում կփոխարինի պորտուգալացի Բրունո Ռիբեյրոյին, որն այս տարվա ամռանն էր ստանձնել թիմի ղեկը, սակայն օգոստոսի վերջին կենսակերպը խախտելու համար պաշտոնանկ է արվել: «Լուդոգորեցը», որը վերջին չորս տարիների չեմպիոնն է, Բուլղարիայի ընթացիկ առաջնությունում գրավում է 1-ին տեղը` յոթ տուրից հետո: Հարկ է նշել, որ Էդուարդ Երանոսյանը վերջին 7 տարիներին աշխատել է արտասահմանյան երկրներում եւ միայն վերջերս է վերադարձել հայրենիք: Նա միակ մարզիչն է, ում հաջողվել է Պլովդիվի «Լոկոմոտիվին» դարձնել երկրի չեմպիոն: