Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՇՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ ԼՌՈՒՄ ԵՆ

Տնտեսություն

2002թ. նոյեմբերին ՄԱԿ-ն ընդունած է տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը դուրս է մնացել հայ հասարակության տեսադաշտից. սա «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքն է, եւ նա պատրաստվում է հրատարակել այս փաստաթուղթը եւ ներկայացնել հանրությանը:

Դաշնագրի 11 եւ 12 հոդվածները, որոնք վերաբերում են ջրի իրավունքի դրույթներին , ըստ նրա, Հայաստանում անընդհատ խախտվում են: Փաստ է թեկուզ միայն այն,որ պետությունը չի ապահովում բնակչության նորմալ ջրամատակարարումը: Սա միաժամանակ «Ջրային օրենսգրքի» խախտում է: Հակոբ Սանասարյանն անդրադարձավ նաեւ օրենսգրքի հոդված 79-ին: Այստեղ սահմանված ջրային սակագներն, ըստ նրա, «ռետինի նման կարող են ձգվել». Թեքեյան կենտրոնում այսօր հրավիրված քննարկմանը հատկապես կարեւորվեց ջրմուղկոյուղու վարձակալության հարցը:

Մասնակիցների խոսքերով՝ ջրմուղկոյուղին պետք է լինի պետական մենաշնորհ: Պարոն Սանասարյանը բերեց Բոլիվիայի օրինակը, որտեղ 2-3 տարի առաջ ամերիկաանգլիական մի ընկերություն վարձակալեց ջրմուղկոյուղին: Արդյունքում՝ ահռելի չափերի հասած սակագներ եւ բնակչության ընդվզումներ:

Ի դեպ, կենսաբանական գիտություննեի թեկնածու Սամվել Բալոյանն հիշեցրեց, որ. «Մեզանում ջրային ռեսուրսների պահպանումը կարեւոր է նաեւ հարեւան երկրների համար: Պատճառը Հայաստանի բարձրադիր աշխարհագրական դիրքն է, որի հետեւանքով ազդեցությունը հարեւան երկրների վրա ավելի մեծանում է: Իսկ Հայաստանի տարածքների շուրջ 81 տոկոսը արդեն անապապատացված է: Խնդրի շուրջ մտահոգվելու առիթը իսկապես ունենք»: