«Ի պաշտպանություն գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի» նստացույցը շարունակվում է (տեսանյութ)
Ազատության հրապարակում արդեն 3-րդ օրն է շարունակվում է «Ի պաշտպանություն պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի» մեկնարկած նստացույցը։ Վոլոդյա Ավետիսյանը խարդախության մեղադրանքով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, իսկ անկախ հանձնաժողովն էլ մերժել է նրան վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը։ Վոլոդյա Ավետիսյանն առաջին ազատամարտիկն էր, ով բարձրաձայնեց ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին։ «Ազատություն ենք պահանջում, որ մեծատառով ներողություն խնդրեն այս մարդուց եւ իր ընտանիքից՝ այսքան զրկանքների ենթարկելու համար»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը։ Ազատության հրապարակում մեկնարկած նստացույցն անժամկետ է։ Նստացույցի նպատակն է նաեւ ազատամարտիկների հետ հանդիպում, վերակազմավորում եւ նոր ռազմավարության մշակում՝՝ հետագա պայքարի համար։