Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը շրջանցեց Մալթային, Ուելսին եւ Ֆարերներին

Սպորտ
sport-uefa

Հայաստանի ֆուտբոլային ակումբները չնայած դուրս մնացին եվրոգավաթների մրցաշարերից, սակայն անցած տարիների համեմատ բարելավեցին Հայաստանի դիրքը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում: Անցած մրցաշրջանի ավարտից հետո մենք այդ աղյուսակում զբաղեցնում էինք 51-րդ տեղը` ետեւում թողնելով Անդորային ու Սան Մարինոյին: Եվրոգավաթների այս խաղաշրջանում մեր ակումբները միասին վաստակել են 1,625 վարկանիշային միավոր: Դրա արդյունքում Հայաստանը ՈՒԵՖԱ-ի աղյուսակում բարձրացավ 48-րդ հորիզոնական` առաջ անցնելով Մալթայից, Ուելսից եւ Ֆարերներից: Մեր տեղն արդեն անփոփոխ է, քանի որ ետեւում գտնվող բոլոր երկրների թիմերը նույնպես դուրս են մնացել եվրոգավաթներից: Համեմատության համար նշենք, որ մեր հարեւան Վրաստանը սույն աղյուսակում զբաղեցնում է 35-րդ, իսկ Ադրբեջանը` 28-րդ տեղը: