Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում կանխվել է հայ եւ շվեդ ֆուտբոլասերների ընդհարումը (տեսանյութ)

Սպորտ
sport-shirak-aik

Գյումրիում  այսօր թեթեւակի ընդհարում է տեղի ունեցել հայ եւ շվեդացի երկրպագուների միջեւ: Ինչպես հայտնի է, այսօր Գյումրիում կայանալու է  Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի «Շիրակ» - ԱԻԿ պատասխան խաղը: «Ցայգ» հեռուստաընկերությունը հայտնում է, որ Գյումրիի Վարդանանց հրապարակում լարված իրավիճակ է ստեղծվել, երբ այդտեղ միմյանց հետ հանդիպել են Երեւանից ժամանած «Առաջին Ճակատի» ֆաները եւ շվեդական ակումբի երկրպագուները: Հրապարակում գտնվող ոստիկանները մեծ դժվարությամբ են կանխել ֆուտբոլասերների ընդհարումը: Հիշեցնենք, որ երեկ «Շիրակի» երկրպագուները սուլոցներով եւ «Շի-րակ,  հաղ-թա-նակ» վանկարկումներով էին դիմավորել ԱԻԿ-ի ֆուտբոլիստներին՝ Գյումրիի օդանավակայանում: