Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառուկյանն անպատասխան թողեց եկեղեցիների փոխարեն գործարան կառուցելու հարցը. Առավոտ

Հասարակություն
Carukyan

«Բոլոր եկեղեցիները մեր հայ ազգի, մեր ժողովրդի համար շատ կարեւոր են»,- Aravot.am-ի եւ «Արմենիա» հեռուստաընկերության հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը` հավելելով, որ եկեղեցիները հենց այնպես չեն կառուցվում, քանի որ Աստված պետք է կամենա ու այդ հնարավորությունը տա: Հիշեցնենք, որ այսօր Նոր Հաճընում, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունն էր , որին մասնակցում էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: «Եկեղեցի կառուցելը, եկեղեցին, ասենք, մեր հայ պահպանության համար, մեր ազգի, ասենք թե դիմագիծը, պատմությունը, որը որ ասենք թե ամբողջ աշխարհին պարզ լինի»,- ասաց նա: Հարցին` շատ չե՞ն եկեղեցիները, նա պատասխանեց. «Ես եկեղեցիները հենց այնպես չեմ կառուցում: Նոր Հաճընում եկեղեցի չկա: Եղել է 45 տարի առաջ պռոեկտը եւ ոչ ոք չի կառուցել: Դա ժողովրդի խնդրանքն է, որ ինձ դիմել են, որ որեւիցե մի տեղ լինի` աղոթատեղի համար: Եվ ես իրենց խոսք էի տվել եւ ոնց որ միշտ` Ծառուկյանը իր խոսքը գործ է դարձնում»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով