ՀԷՑ-ը տասնյակ միլիոնավոր դոլարներ է փոխանցել «Լույս» հիմնադրամին.Հետք
ՀԷՑ-ը, որը վնասով էր աշխատում եւ կուտակել է մեծ չափի պարտքեր, հսկայական գումարներ է փոխանցել զանազան հիմնադրամների, բարեգործական կազմակերպությունների։ Դրանց թվում է նաեւ «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմանդրամը: Հիմնադրամին խնդրել էինք տրամադրել իր ֆինանսական հաշվետվությունները եւ նշել, թե իր գործունեության ընթացքում որքան ֆինանսական օժանդակություն է ստացել ՀԷՑ-ից։ Հիմնադրամից պատասխանել են, որ «Լույսը» յուրաքանչյուր տարի azdarar.am կայքում հրապարակում է իր գործուենության մասին հաշվետվություն։ «Հիմնադրամի մասին Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունն առկա է այդ կայքում»,- ասված է գրավոր պատասխանում։ azdarar.am-ում հրապարակված են հիմնադրամի վերջին չորս տարվա հաշվետվությունները, սակայն միայն 2013 եւ 2014 թթ․ հաշվետվություններում է երևում, թե որքան գումար է հատկացրել ՀԷՑ-ը «Լույսին»։ ՀԷՑ-ը 2014 թվականին 1 միլիարդ 500 մլն դրամ է փոխանցել «Լույս» հիմնադրամին, իսկ 2013 թվականին՝ 1 միլիարդ 300 մլն դրամ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում