Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում (տեսանյութ)

Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում, այդ մասին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց օրեր առաջ կայացած հայ-ադրբեջանական կլոր սեղանի հայկական կողմի ներկայացուցիչ Նարեկ Մինասյանը։
 
Հաշվի առնելով, որ նախորդը Ադրբեջանի տարածքում էր, ամենայն հավանականությամբ, հաջորդ հանդիպումը կլինի Հայաստանում, ասաց նա։