Բացել լրահոսը Փակել լրահոսը
021526a64e800651e04be89f4bed672b103d60
A A
Քաղաքականություն

Իրանը պատրաստ կլինի փոխզիջումների, եթե ԱՄՆ-ը քննարկի պատժամիջոցների վերացման հարցը. ԱԳ փոխնախարար

Իրանը պատրաստ կլինի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը վերացնի պատժամիջոցները, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին BBC-ին տված հարցազրույցում:

«Մենք պատրաստ ենք քննարկել այս և մեր [միջուկային] ծրագրին վերաբերող այլ հարցեր, եթե նրանք նույնպես պատրաստ լինեն խոսել պատժամիջոցների մասին», - նշել է ԱԳ փոխնախարարը։

«Այդ պատժամիջոցները նույնպես պետք է լինեն քննարկման սեղանին», - նշել է նա՝ հավելելով, որ «գնդակը Ամերիկայի դաշտում է՝ ապացուցելու, որ նրանք ցանկանում են գործարք կնքել»։

Թախտ-Ռավանչին չի հստակեցրել՝ արդյոք նկատի ունի ԱՄՆ-ի կողմից վերջին տարիներին սահմանված լայնածավալ պատժամիջոցների մի մասը, թե բոլորը, որոնք թիրախավորում են բանկային համակարգը, նավթային արտահանումը և այլ ոլորտներ։

ԱՄՆ և Իրանի դիվանագետները նախորդ շաբաթ Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցություններ։ Դրան զուգահեռ ԱՄՆ նախագահը տարածաշրջան է ուղարկել ռազմածովային ուժերի նավախումբ: