Բացել լրահոսը Փակել լրահոսը
634766385_122175276962790827_7848426071898302400_n
A A
Պաշտոնական

Հունվարին էլեկտրաէներգիայի հավելագրում չի արձանագրվել. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին իրազեկում է.
 
Վերջին օրերին Ընկերությունն իր բաժանորդների կողմից ստանում է մի շարք ահազանգեր՝ հունվար ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի ծախսի ենթադրյալ տեղային հավելագրումների վերաբերյալ.
📣Ի գիտություն մեր քաղաքացիների՝ ստացված բացառապես բոլոր դիմումների հիման վրա պատշաճ ստուգումներ են իրականացվել.
❗️մինչ այս պահը ստացված ահազանգերի և դրանց հիման վրա իրականացված ստուգողական գործառույթների արդյունքում (շուրջ 7 տասնյակ դեպքեր) կարող ենք արձանագրել, որ հավելագրման դեպք չի գրանցվել:
💡Խոշոր հաշվով, ըստ վերլուծության արդյունքների, հունվար ամսվա էլեկտրաէներգիայի սպառման գերազանցումը նախորդ ամիսների համեմատ պայմանավորված է երկու հիմնական գործոններով.
🔹ամանորյա տոնական օրերին էլեկտրաէներգիայի սպառման բնականոն աճ կենցաղում,
🔹հունվար ամսվա ընթացքում սաստիկ ցուրտ եղանակային պայմաններ:
🌡️Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված վերլուծության, հունվար ամսվա առաջին տասնօրյակը բնութագրվել է նորմայից ցածր օրական ջերմաստիճաններով։ Հունվարի 3-ին Աշոցքում դիտվել է ամսվա ամենացածր ջերմաստիճանը՝ -37°C, իսկ Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել է մինչև -18․2°C։
⚡️Հարգելի՛ քաղաքացիներ,
❗️Եթե դեռևս առկա են ձեր հասցեներում հնարավոր հավելագրման ողջամիտ կասկածներ, կարող եք այդ մասին տեղեկացնել՝ գրելով 𝒃𝒂𝒃𝒂𝒌𝒉𝒂𝒏𝒚𝒂𝒏_𝒓𝒈@𝒆𝒏𝒂.𝒂𝒎 էլեկտրոնային հասցեին, 𝐬𝐮𝐛𝐣𝐞𝐜𝐭 դաշտում նշելով «ծախսի անհամաձայնություն», ինչպես նաև անհրաժեշտ է նշել բաժանորդային քարտի համար և հեռախոսահամար:
‼️Ընկերության համապատասխան ստորաբաժանման մասնագետներն առավելագույնը եռօրյա ժամկետում կիրականացնեն էլեկտրոնային հաշվիչների դեպքում՝ սերվերների/ռեգիստրների ստուգում, իսկ ոչ էլեկտրոնայինների դեպքում կիրականացվի տեղայց և տեղազննություն:
📌📩Արդյունքների մասին պատշաճ կծանուցվեք Ընկերության կողմից:
©ՀԷՑ ՓԲԸ
Հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտ