Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» տապալվեց Նորվեգիայում

Սպորտ
a1-pyunik-molde

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկը» հյուրընկալվելիս խոշոր հաշվով պարտվեց Նորվեգիայի չեմպիոն «Մոլդեին»:   Առաջին խաղակեսում դաշտի տերերը երկու գոլ խփեցին: Հանդիպման 36-րդ րոպեին «Մոլդեի» ձախ եզրային կիսապաշտպան Մոհամեդ Էլյունուսին կիսաշրջադարձ հարվածով բացեց հաշիվը, իսկ խաղակեսի նախավերջին րոպեին միայնակ անցում կատարեց իր եզրով եւ դիպուկ հարվածով գրավեց մոտակա անկյունը:   Ընդմիջումից հետո «Մյոլդեն» շարունակեց ակտիվ գրոհները եւ ի վերջո հասավ իր նպատակին: Խաղի 84-րդ եւ 90-րդ րոպեներին աչքի ընկավ դաշտի տերերի  հարձակվող Օլա Կամարան, իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակում փոխարինման մտած շվեդ հարձակվող Մատիաս Մոստրյոմը հինգերորդ անգամ գրավեց «Փյունիկի» դարպասը:   Այդպիսով, մեր թիմը 0:5 խոշոր հաշվով պարտություն կրեց եւ գործնականում դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ հակառակն ապացուցելու համար պետք է պատասխան խաղում հաղթել ավելի խոշոր հաշվով: