A
A
«Փյունիկը» կպատրաստվի Ստամբուլում
Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Մոլդեի» հետ առաջին խաղին կպատրաստվի Թուրքիայում: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմը Սան Մարինոյում խաղալուց հետո մեկնել է Ստամբուլ, որտեղ հանգրվանել է The Green Park հյուրանոցում: Մեր թիմը այստեղ կմնա մինչեւ հուլիսի 12-ը, ապա ուղիղ չվերթով կմեկնի Նորվեգիա: ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Մոլդե» - «Փյունիկ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին, Երեւանի ժամանակով 22:00-ին: Նորվեգական թիմը մինչ այդ սեփական դաշտում կանցկացնի առաջնության մեկ խաղ, իսկ ահա «Փյունիկը» ստուգողական հանդիպում չի նախատեսել: