Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Հարությունյանի հարազատները դեռ սպասում են

Հասարակություն
հրաչյա

Մոսկվայի դատարանի կողմից 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի հարազատները հույսը չեն կորցնում, որ մի օր նրան կարտահանձնեն Հայաստանին։ «Դեռ նորություն չունենք։ Հայրս է խոսել Արդարադատության նախարարության ներկայացուցչի հետ, ասել է, մի բան պետք է անենք, որ տեղափոխենք, դեռ սպասում ենք»,- «Ա1+»-ին ասաց Հրաչյա Հարությունյանի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը։ Դեռ հունվար ամսին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ընդունել էր նրանց եւ տեղեկացրել, որ տեղափոխման հարցը ընթացքի մեջ է։ Oրեր առաջ էլ մամուլում տեղեկատվության տարածվեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի հետ՝ նրան Հայաստանին հանձնելու համար։ Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամները այս 2 տարիների ընթացքում նրան չեն տեսել։ Նրա առողջական վիճակի մասին տեղեկությունները ստանում են փաստաբանից։ Ռուսաստանում գտնվող հարազատներն էլ անհրաժեշտ սնունդ եւ հագուստ են փոխանցում նրան։ Հիշեցնենք, որ 2013 թ հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր մահացել։