A
A
Խաղեր՝ Բաղրամյանի վրա
Հոսանքի թանկացման դեմ արդեն 4-րդ օրն անընդմեջ նստացույց հայտարարած ակտիվիստները ներկաներին տեղեկացրին, որ «Սանիտեք» ընկերությունը հրաժարվում է գալ ու նստացույցի վայրից տանել աղբը:Նախորդ օրերին «Սանիտեք»-ի աղբատար մեքենան տանում էր ցուցարարների կողմից հավաքած աղբը: Սակայն այսօր ընկերությունը հրաժարվել է աղբատար մեքենա ուղարկել, նշելով, որ քաղաքի սանմաքրման աշխատանքները կաթվածահար են լինում Բաղրամյան պողոտայում անցկացվող ցույցի պատճառով: Ցուցարարները թիմերի բաժանվեցին ու սկսեցին «գործնագործ» խաղալ հենց ոստիկանների քթի տակ: Երբ ժամանեց ոստիկանապետը, ակտիվիստները խոստացան որ կապահովեն աղբահան մեքենայի անվտանգությունը;