Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Դավթյանին չհաջողվեց մեդալ նվաճել Բաքվում

Սպորտ
sport-judo

Հայաստանի ձյուդոիստները չկարողացան մեդալ նվաճել Բաքվում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը: Այսօր մերոնցից մրցասպարեզ մտան երկու հոգի: Կանանց առաջնության մեր միակ մասնակից Ժաննա Ստանկևիչը 52 կգ քաշային կարգի մրցումներում արդեն առաջին մարտում պարտվեց բրիտանուհի Կելլի Էդվարդսին եւ դուրս մնաց պայքարից: Մեր փորձառու ձյուդոյիստ, 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, առաջին մարտում հաղթեց սլովենցի Մատյաժ Տրբովցին և մտավ քառորդ եզրափակիչ: Այստեղ նա ընդամենը զգուշացվելու համար զիջեց իսպանացի Ֆրանցիսկո Գարիգոսին: Ցավոք, 3-րդ տեղի համար առաջին մրցամարտում Հովհաննես Դավթյանը բոլոր առումներով (այդպես էլ ոչ մի հնարք չկատարեց) զիջեց շվեյցարացի Լյուդովիկ Խամարտինին եւ նույնպես մնաց առանց մեդալի: Հայաստանի վերջին մասնակիցը` 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը, վաղը առաջին փուլում կհանդիպի իսրայելցի Սագի Մուկիի հետ: