A
A
Քաղաքացիները բաժանում են սնունդ, ջուր, սիգարետ, հովանոցներ
Քիչ առաջ կազմակերպիչներից մեկը հայատարարեց, որ այս բողոքի ցույցը չի ֆինանսավորվում օտարերկրյա որեւէ կազմակերպության կողմից. «Ցույցը մեր կողմից կրում է բացառապես խաղաղ բնույթ։ Այս պահին մեր հիմնական խնդիրն է զտել հրապարակի միտքը եւ այն ներակյացնել իշխանություններին»։
Հենց հիմա Բաղրամյան պողոտայում գտնվող ժողովրդին քաղաքացիները բաժանում են սնունդ, ջուր, սիգարետ, հովանոցներ։
Հավաքվածները խստորեն հետեւում են պողոտայի մաքրությանը. տեղադրված են աղբի համար նախատեսված պարկեր։
