A
A
Երկաթուղին ապրիլին անվճար տեղափոխել է 900 հոգու
Ապրիլին հայտարարված սոցիալական ակցիայի շրջանակներում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն անվճար տեղափոխեց Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցած 905 աշակերտ: Գյումրեցի 800 աշակերտներ հնարավորություն են ստացել անվճար հասնել Երևան՝ Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու համար: Անվճար են փոխադրվել նաև երաժշտական դպրոցների 105 սաներ, ովքեր մասնակցել են Գյումրիում անցկացված Ցեղասպանության տարելիցին նվիրված «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին: Ապրիլի 23 – 24 – ին էլեկտրագնացքներում կիրառվել էր 50% զեղչ՝ սգո միջոցառումների մասնակիցների համար: Այդ օրերին փոխադրվել էր ավելի քան 1.5 հազ. ուղևոր: «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»