Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկում է վերականգնել շրջկենտրոնները (տեսանյութ)

Հասարակություն
lyova-lernik

Մայիսի 17-ին կանցկացվի համայնքների խոշորացման հարցով հանրաքվեն։ «Եթե դա արդար լինի, գյուղացիների 95 տոկոսը դեմ կլինի»,-վստահ է ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ Խոշորացմանը դեմ է, քանի որ իր համոզմամբ՝ դա ոչինչ չի տա գյուղացուն, բացի դժվարություններից։ «Կառավարման ապարատից եկեք կրճատենք. 270.000 դրամ աշխատավարձ ստացող կա, ստուգող, վերստուգող, խորհուրդ տվող։ Այ էն ժամանակ, երբ գյուղերը սկսեն լավ ապրել, 2 գյուղ կուզեք միացրեք, 3 գյուղ միացրեք, գյուղացին չի էլ նկատի»,-շեշտել է նա։ Առաջարկում է վերականգնել նախկին ձևը և շրջկենտրոններ ստեղծել, քանի որ այժմ առկա 915 համայնքը չափազանց շատ է։ Նա դեմ է նաև համայնքապետի ընտրությունների անցկացմանը, քանի որ ըստ պատգամավորի՝ դա թշնամացնում է գյուղի բնակիչներին, լարում իրար դեմ։ Ասում է՝ թող իրենց նշանակեն, ոչ թե ընտրություններ անցկացվեն։ Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հակառակ կարծիքի է. «Կյանքն ապացուցեց, որ գյուղապետարանները, մարզպետարաններն ունեն շատ թերություններ։ Դրանցից որոշներն ավելի շատ ֆունկցիաներ են իրականացնում, քան նախատեսված է օրենքով»,-նշել է նա։ Պարոն Ալեքսանյանն անտրամաբանական է համարում այն, որ գյուղերում հաստատությունները շատ են ու ցրված։ «Մարզպետը եթե տարեկան մեկ անգամ ուզենա տեսնել բոլոր կրթական ու մշակութային օջախները, չի հասցնի, ժամանակը չի հերիքի»,-շեշտել է պատգամավորը։ Լյովա Խաչատրյանն այս հարցի շուրջ տպավորություն ունի, որ կարծես թե պարոն Ալեքսանյանը դեմ չէ շրջանային կառավարմանը, ՏԿԱԻՆ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ դեմ չէ, բնակչությունն էլ, բայց միևնույն է՝ այլ ձևով են ուզում գործընթացն իրականացնել։ «Առաջ մարդիկ նստում էին գռուզավիկը, կաթը հասցնում շրջկենտրոն։ Հիմա եթե խոշորացում լինի, պետք է 1000, 2000 դրամ գումար ծախսեն դրա համար»,-ընդգծել է ԲՀԿ-ական պատգամավորը։