Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրազիլիան 10 ամիս անց ավարտեց մարզադաշտերի շինարարությունը

Սպորտ
sport-brazilia

Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ավարտից 10 ամիս անց Բրազիլիայի կառավարությունը հայտնել է, որ այդ մրցաշարի անցկացման համար նախատեսված մարզադաշտերում ավարտվել են բոլոր շինարարական աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, վերջերս լիովին շահագործման են հանձնվել Սան Պաուլուի եւ Կուրիտիբայի մարզադաշտերը, որոնք աշխարհի առաջնության ժամանակ կիսակառույցներ են եղել: Բացի այդ, ծախսերը խնայելու համար երկրի կառավարությունը հրաժարվել է շարժական տանիքների կառուցումից: Ի դեպ, ըստ պետական օրենսդրության, այդ մարզադաշտերից օգտվող ակումբները խաղերի տոմսերի վաճառքից ստացված գումարները չեն կարող իրենց նպատակների համար ծախսել, քանի դեռ չեն մարվել դրանց կառուցման համար արված գումարները: Նշենք, որ Բրազիլիայի կառավարությունը մարզադաշտերի կառուցման համար ծախսել է մոտ 3 մլրդ դոլար: