Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետական և մասնավոր կրթություն ստացած բուժքույրերի միջև տարբերություն կա» (տեսանյութ)

Հասարակություն
bujquyr

Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է: Այն Հայաստանում տոնվում է սկսած 2004թ-ից: Այսօր Հայաստանում աշխատում է 18.000-ից ավել բուժքույր: «Հայաստանի բուժքույրերի միավորում» ՀԿ նախագահ Գեղանուշ Ստեփանյանի խոսքով` գործազրկությունն այս ոլորտում առկա գերխնդիրն է, ընդ որում ոչ միայն մարզերում, այլև մայրաքաղաքում: Բանախոսը մասնագիտական որակների տարբերություն է տեսնում պետական և մասնավոր կրթություն ստացած բուժքույրերի միջև, ինչն էլ ըստ նրա` բացասաբար է անդրադառնում նաև նրանց աշխատանք գտնելու հանգամանքի վրա: «Իհարկե, գիտելիքների շատ մեծ տարբերություն կա պետականի և մասնավորի միջև: Նախկինում մասնավոր հաստատություն ավարտած բուժքույրը պարտադիր անցնում էր երեքամսյա մասնագիտացում, հանձնում էր քննություն հանձնաժողովի կողմից, նոր միայն նրան տրվում էր վկայական, որ նա կարողանար աշխատել տվյալ բուժհաստատությունում։ Հիմա դա գործում է, թե չէ, չգիտեմ, բայց մեզ մոտ աշխատում են միայն պետական հաստատություն ավարտած բուժքույրերը»,-շեշտում է Գեղանուշ Ստեփանյանը: Վերջինս նաև նշում է, որ անկախ այս հանգամանքից, այսօր բուժքույրերն ուշադրության պակաս չեն զգում թե պետական մարմինների, թե հասարակության կողմից, և նրանց կատարած աշխատանքը գնահատվում է ըստ արժանվույն։ Մանրամասները` տեսանյութում: