Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զահրատը «կթափանցի» թուրքերի հոգին

Մշակույթ
zahrat01

Թուրքիայի «Արաս» հրատարակչատունը հրատարակել է պոլսահայ նշանավոր գրող Զահրատի գործերի թուրքերեն թարգմանական ժողովածուն` «Ferah Tut Yüreğini» վերնագրով: Ստամբուլի Գալաթասարի համալսարանում տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել Զահրատի կինը` Անայիս Յալտըզճյանը: Զահրատի բանաստեղծությունների թուրքերեն թարգմանության հեղինակը Հովհաննես Շաշկալն է Շնորհանդեսը համընկել է գրողի ծննդյան օրվան: Պոլսահայ գրականության երևելի դեմքերից Զահրատը՝ Զարեհ Յալտըզճյանը, ծնվել է Կոստանդնուպոլսում 1924 մայիսի 10-ին։ Ստամբուլի պետական եւ Վիեննայի համալսարաններում կիսատ թողնելով բժշկական կրթությունը` զբաղվել է նախ լրագրությամբ, այնուհետև` գրականությամբ: Նրա առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին. բանաստեղծական տասնյակ ժողովածուների հեղինակ է, թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Զահրատը մահացել է 2007 թվականին, 82 տարեկանում, Ստամբուլում: zahrat