Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կուրացած տղային վաղը կտեղափոխեն Մոսկվա. Գալա

Հասարակություն
544d5c12498e0_medium

Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած վերջին աղմկահարույց վիճաբանությունից անցել է արդեն յոթ օր: Այդ վիճաբանության արդյունքում տուժած եւ տեսողությունից զրկված 32-ամյա երիտասարդի առողջական վիճակում բժիշկները փոփոխություն չեն արձանագրում: Վաղն արդեն Զաքարյաններն իրենց որդուն կտեղափոխեն Մոսկվա: «Ինձ համար այս պահի դրությամբ, կրկնում եմ, ամենակարեւորը շարունակում է մնալ որդուս առողջական վիճակը: Դրական ոչ մի փոփոխություն չկա, երկուշաբթի օրը կտանենք Մոսկվա եւ երկուշաբթի օրվանից արդեն այս գործով կսկսի զբաղվել հատուկ փաստաբան»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց տուժած երիտասարդի հայրը՝ Գ. Զաքարյանը: Հատկանշական է, որ դեպքից 7 օր անց, երբ Տ. Խաչատրյանի գործողություններից ակնհայտ տուժող անձ կա՝ Հարութ Զաքարյանը, իրավապահ մարմինների կողմից նա դեռ տուժող չի ճանաչվել: Եվ չնայած այն հանգամանքին, որ Զաքարյանները տարբեր լրատվամիջոցների բացեիբաց հայտարարում են, որ հանցագործությունը կատարել է Ս. Խաչատրյանի որդին, այնուամենայնիվ այս քրեական գործում չկա նաեւ կասկածյալ կամ բերման ենթարկված անձ: Դեպքից հինգ օր անց հիվանդանոցում հարցաքննվել են տուժողի ծնողները, իսկ Սուրիկ Խաչատրյանի որդին առայժմ նույնիսկ չի հարցաքննվել: Ավելին, տուժող կողմին արդեն իսկ հասել են տեղեկություններ այն մասին, որ Տ. Խաչատրյանը լքել է հանրապետությունը: Առավել մանրամասն՝ այստեղ