Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հաղթանակի վալս» -ը    Լեռնային Ղարաբաղում

Հասարակություն
վալս

Մայիսի 9-ին Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան պուրակում տեղի է ունեցել «Հաղթանակի վալս» միջազգային երիտասարդական ակցիան։ Նվիրված լինելով Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի  հաղթանակին, այն անց է կացվել «Հաղթանակի վալս» միջազգային երիտասարդական ակցիայի շրջանակներում, որի նախաձեռնողն է ՀԱՊԿ Համալսարանական լիգան։ Այսպիսով, Լեռնային Ղարաբաղը նույնպես միացել է մի միջոցառման, որը համաժամանակ իրականացվել է նաև Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում, Մերձդնեստրում։ Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է կազմակերպիչների www.valspobedy.com վեբ-կայքով։ Այնուհետև կազմակերպվել է ֆլեշ-մոբ։ Երաժշտությունից հետո, ակցիայի մասնակիցները կանգնել են ռուսական «СПАСИБО» բառի կառուցվածքով՝ այսպիսով իսկ հեռակա կարգով խորը երախտագիտություն  հայտնելով Հայրենական մեծ պատերազմի  բոլոր վետերաններին։ Արցախում ակցիայի անցկացումը համակարգել է «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպությունը։ Աջակիցների թվում էին    ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը,  Արցախի պարի պետական համույթը, Ստեփանակերտի փողային նվագախումբը,   «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ մի խումբ կամավորականներ։ վալս2 վալս3 Լուսանկարըները՝ Ռուսլան Սարգսյանի և Աննա Ղուկասյանի։ «Հայկի Սերունդ»  ՀԿ վարչություն