A
A
Օձը՝ քաղաքում
Մայիսի 10-ին, ժամը 10.08-ին ահազանգ է տացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու փողոցի թիվ 82 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ - փրկարարները Ա. Ն.-ի ավտոտնակից հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք: