Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսներին ցնցել է նաև «Հորովելը»

Հասարակություն
cuc

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում այսօր բացվեց «Հուշարձանների պահպանության կոմիտեի գործունեությունը՝ Մեծ Հայրենականի տարիներին» թեմայով ցուցահանդես: Հայաստանում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության առաջին պետական մարմինը՝ Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեն՝ Ալ. Թամանյանի նախագահությամբ, ստեղծվել է 1923 թ-ին: Իր գործունեության ընթացքում կոմիտեն հաշվառել, վավերագրել և պետական պահպանության տակ է վերցրել շուրջ 30 հազար հուշարձան, ամրակայել, մասնակի կամ ամբողջական վերականգնել մոտ 300-ը: Նույնիսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ծանր տարիներին կոմիտեն շարունակել է իր մշակութապահպան գործունեությունը: Հենց այդ մասին է պատմում ցուցահանդեսը: Ներկայացված են այդ տարիներին արված հուշարձանների չափագրությունները, ֆոնդերում պահվող արխիվային լուսանկարները եւ Ազգային արխիվից դուրս բերված հուշարձանների պահպանության կոմիտեի՝ այդ տարիների գործունեությունը: Այսօրվա միջոցառմանը մասնակցել է Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի չորս մեներգիչ, որոնք ռուս հյուրերին ներկայացրել են հայրենասիրական երգեր, հնչել են Կոմիտաս եւ Կարա-Մուրզա, իսկ վերջում հյուրերը պարզապես ցնցվել են «Հորովել»-ից: Ցուցադրությունը կմնա մոտ մեկ ամիս: