Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետական ծառայողները մասնակցել են բնակարան ստանալու վիճակահանությանը

Հասարակություն
unnamed95

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացավ ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ հաստատված պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցել են նշված բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու հավակնորդ պետական ծառայողները: Համաձայն ՀՀ կառավարության որոշման` վերը նշված ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի միջոցով: unnamed10 Հիշեցնենք, որ բազմաբնակարան շենքում նախատեսված բնակարանների ընդհանուր թիվը 266-ն է, որից 105 բնակարանների  վիճակահանությունը կայացել է 2014 թվականի դեկտեմբերին: Հավակնորդ բոլոր շահառուները վիճակահանության ընթացքում ընտրել են մեկ բնակարան: Վիճակահանությունը իրականացվել է հետևյալ մեխանիզմով` այն բնակարանում, ուր իբրև շահառու եղել է միայն մեկ անձ, ապա նա մեխանիկորեն համարվել է ընտրված, իսկ եթե եղել են երկու և ավելի շահառուներ` շահառուի ընտրությունը կատարվել է վիճակահանության միջոցով: Հիշեցնենք, որ բնակարանները կառուցվում են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում, որի մեկ քառակուսի մետրի արժեքը 310 000 հազար դրամ է: Պետական ծառայողների համար նախատեսված բազմաբնակարան շենքերի կառուցումը արդեն իսկ սկսվել է, որի ավարտը նախատեսվում է 2017 թվականի մարտին, ընդ որում բնակարանները շահառուներին կհանձնվեն վերանորոգված: