Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաղավարներից հեռանում են աշխատանք ունենալու հույսով (տեսանյութ)

Հասարակություն
ashxatashuka1

Այս տարի աշխատանքի տոնավաճառը բացվել է Երեւանի կետրոնի այգիներից մեկում։ 70 գործատու 400 թափուր աշխատատեղով այսօր ներկայանում են շահառուներին ՝ հմուտ ու պայմաններին համապատասխանող մասնագետներ գտնելու ակնկալիքով։ Զբաղվածության պետական գործակալությունը այսպիսի աշխատանքային տոնավաճառներ է կազմակերպում 2008 թվականից։ Աշխատանք փնտրողները ՝ անկախ տարիքից, այստեղ նույնպես ոգեւորված են։ Չնայած բոլոր տաղավարների մոտ միայն անձնական տվյալներ են թողնում, բայց հույս ունեն, որ կկարողանան գտնել հարմար աշխատանք։ Զբաղվածության պետական կոմիտեի պետ Արտակ Մանգասարյանն ասում է՝ փորձը ցույց է տվել, որ թափուր տեղերը լրանում են մի քանի ամսվա ընթացքում։ ashxatashuka2 ashxatashuka ashxatashuka3 Պարոն Մանգասարյանը չի հերքում, որ շատ դեպքերում նաեւ գործատուն եւ շահառուն ձեռնունայն են հեռանում աշխատանքի տոնավաճառից։ Պատճառը՝ բազմաթիվ մասնագետների պակասն է հանրապետությունում։ Հենց այդ բացը լրացնելու ակնկալիքով՝ այսօր տաղավարներից մեկում ներկայացված է նաեւ արհեստագործական ուսումնարանը։ Տարվա ընթացքում կլինեն եւս տասը այսպիսի տոնավաճառներ։ Մանրամասները՝ տեսանյութում