A
A
Վախթանգ Դարչինյանը պատրաստվում է չեմպիոնական մրցամարտի
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը կրկին ռինգ կմտնի: WBA վարկածով կիսաթեթեւ քաշային կարգի աշխարհի ժամանակավոր չեմպիոն Խեսուս Մարսելո Անդրես Կուեյարը հայտնել է, որ չեմպիոնական գոտու համար հաջորդ մրցամարտն անցկացնելու է հունիսի 6-ին, Վախթանգ Դարչինյանի հետ: Սակայն դեռեւս հայտնի չէ մրցամարտի անցկացման վայրը: 28-ամյա մեքսիկացի բռնցքամարտիկը 27 մրցամարտերում տարել է 26 հաղթանակ, այդ թվում 20-ը նոկաուտով: Վախթանգ Դարչինյանը, որն այս տարվա հունվարի 7-ին դարձել է 39 տարեկան, պրոֆեսիոնալ ռինգում տարել է 40 հաղթանակ, կրել 7 պարտություն եւ մեկ անգամ ոչ-ոքի է արել: