Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարուժան Սուքիասյանը կրկին գլխավորեց «Արարատը»

Սպորտ
sport-ararat-trener

Ֆուտբոլի փորձառու մասնագետ Վարուժան Սուքիասյանը նշանակվել է Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: 58-ամյա մասնագետը տարբեր տարիների գլխավորել է Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները, Վանաձորի «Լոռին», Աբովյանի «Բանանցն» ու «Կոտայքի», Արարատի «Ցեմենտն» ու «Արաքսը», Երեւանի «Վանն» ու «Սպարտակը», Դիլիջանի «Իմպուլսը», ինչպես նաեւ Բեյրութի «Հոմենմենը»: 2006-2008 թթ. նա եղել է հենց «Արարատի» գլխավոր մարզիչը: Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Գահաստանի 2008թ. գավաթակիր եւ առաջնության արծաթե մեդալակիր: Վարուժան Սուքիասյանն արդեն մեկ մարզում է անցկացրել թիմի հետ: