Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան - Պորտուգալիա խաղի տոմսերը պատրաստ են

Սպորտ
sport-futboli-toms

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօրվանից սկսել է Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան - Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, ֆուտբոլասերները դրանք կարող են ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում եւ ֆեդերացիայի հարեւանությամբ գտնվող «Հյումել» խանութում: Արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000, Արեւելյան տրիբունայինը՝ 5000-7000, Հյուսիսային եւ Հարավային տրիբունաներինը՝ 4000-ական դրամ: Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի Հայաստան - Պորտուգալիա ընտրական հանդիպումը կայանալու է հունիսի 13-ին, ժամը 20:00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: