A
A
Դադարեցվել են Սեւանա լճում կորած քաղաքացու որոնման աշխատանքները
Ապրիլի 23-ի ժամը 10.15-ի դրությամբ Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են: Ժամը 13.14-ի դրությամբ քամու պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք: Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ քամու պատճառով նավակը հեռացել է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակա լճափից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11.05-ին Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում` ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, հայտաբերվել է Ա. Մ.-ի ռետինե, մեկ տեղանոց նավակը. քաղաքացին չի հայտնաբերվել: Ձկնորսի հավանական խեղդվելու վայրում ջրասուզակներն իրականացնում են որոնողական աշխատանքներ: Ժամը 14.10-ին քամու պատճառով աշխատանքները դադարեցվել են անարդյունք: