Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր մասունքերից դուրս են բերվելու 14 սրբություններ

Հասարակություն
ejmiacin

Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքերից դուրս են բերվելու հետևյալ 14 սրբությունները. 1. Սուրբ Գեղարդ 2. Ս. Գրիգոր Լուսավորչի Աջ 3. Կենաց Փայտով խաչ-մասունքարան 4. Սկևռայի մասանց պահարանի կրկնօրինակ 5. Աջ Ս. Ստեփանոս Նախասարկավագի մասունքով 6. Աջ Ս. Հռիփսիմե կույսի մասունքով 7. Աջ Ս. Անանիա առաքյալի մասունքով 8. Աջ Ս. Սահակ Պարթև Հայրապետի մասունքով 9. Աջ Ս. Սարգիս Զորավարի մասունքով 10. Աջ Ս. Գևորգ Զորավարի մասունքով 11. Խաչ-մասունքարան Ս. Թադեոս և Ս. Սանդուխտ կույսի մասունքներով 12. Խաչ-մասունքարան Ս. Հովհաննես Մկրտչի մասունքով 13. Մասունքարան Ս. Գրիգոր Նարեկացու և այլ սրբոց մասունքներով 14. Զեյթունի Ավետարան Ցեղասպանության նահատակների սրբադասման միջոցով վերականգնվում է Հայ Եկեղեցու սրբադասման կարգը և շարունակական է դառնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբադասման գործընթացը: Հարկ է նշել, որ Հայ Եկեղեցին Ցեղասապանության նահատակների սրբադասմամբ չի նշում 1,5 միլիոն զոհերի թիվը, ոչ էլ տալիս է անհատների անուններ. հռչակում է նրանց հավաքական նահատակությունը, ովքեր ընկան հանուն հավատքի և հայրենիքի: Եկեղեցին նահատակների զոհաբերությունը որպես հավաքականություն է ընդունում` առանց առանձնացնելու նրանց հոգևոր սխրանքը, ովքեր մեկ ընդհանրական և հավաքական անունով անանուն մարտիրոսացան: Այս պահին Սուրբ Էջմիածնում նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում։