Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գուգլը չի՞ զետեղի Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող նկար

Հասարակություն
google1

Այս օրերին Ֆեյսբուքում նախաձեռնություն է սկսվել՝ ստորագրությամբ միանալ մի նախաձեռնության, որը ենթադրում է, որ Google-ի գլխավոր էջում կհայտնվի 1915թ.-ի Հայոց Ցեղասպանությունը խորհրդանշող նկարը՝ որպես «դուդլ»: Ստորագրությունը կազմակերպվում է change.org  կայքի միջոցով։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, սակայն, լավատես չէ, որ Գուգլը կգնա այս քայլին։ Նա ունի իր հիմնավորումները, որ մեջբերում ենք բառացի. ա.ամենակարեւորը՝ սա պարզապես ստորագրահավաք է. ոչ ավել, ոչ պակաս։ Իհարկե, Քարդաշյաները երեկ սա գովազդեցին, ու շատ մարդ կներգրավվի։ Բայց սա չի նշանակում, որ Գուգլը ինչ-որ ձեւով պարտադիր պետք է ուշադրություն դարձնի բ. Գուգլը, իմ տեսածով, երբեք տխուր թեմաներով «դուդլ» չի դնում։ Հանդիպել եմ նմանատիպ հրեաների պահանջի Հոլոքոսթի վերաբերյալ, բայց այդ թեմայով դուդլ չեմ տեսել դ. Գուգլը քաղաքական պրոբլեմներ չի սիրում։ Եվ դժվար ուզենա հայ-թուրքական բանավեճի հարթակ դառնալ ե.change. org-ը երբ գրում է, որ մնացել է այսքան ձայն, դա զուտ տեխնիկական հարց է։ Երբ էդքան հավաքվի, նոր թիվ կդնի մինչեւ 200000։ Դա ոչինչ չնշանակող թիվ է։