Կներկայացվեն կորուսյալ, ոչնչացված 12 խաչքարերի կրկնօրինակները
Ս.թ. ապրիլի 20-ին ժամը 16:00-ին մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգում տեղի կունենա «Մշակութային եղեռն - խաչքարերի խուրհուրդը» բացօթյա ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է ներկայացնել կորուսյալ, ոչնչացված 12 խաչքարերի կրկնօրինակները, որոնք վերարտադրել է ժամանակից խաչքարագործ Արտակ Համբարձումյանի կողմից՝ հենվելով խաչքարագործ հայ վարպետների դարավոր ավանդույթների վրա: Արևմտյան Հայաստանի հուշարձանների ճակատագրին արժանացան նաև Հին Ջուղայի խաչքարադաշտի ավելի քան 4500 խաչքարերը: Դրանք հիմնահատակ ոչնչացվեցին 2005 թ-ին՝ ադրբեջանական բանակի կողմից: Ցուցահանդեսի շրջանակում, խոսուն լուսանկարներով, կներկայացվեն նաև Հայոց վանքերի ու բերդերի նախկին և ներկա տեսքերի մի քանի պատառիկ: Երևանի քաղաքապետարանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնաժողով