Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գառնիի տաճարի պատին գրառում կատարողին տուգանել ու 2 ամսով կալանավորել են. Փաստինֆո

Հասարակություն

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը /Եղվարդի նստավայրում/, նախօրեին՝ ապրիլի 16-ին, հրապարակել է ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը, որի համաձայն` վանդալի նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք` 2 ամիս ժամկետով, իսկ հուշարձանին պատճառված վնասի համար վճռվել է բռնագանձել 839. 390 ՀՀ դրամ: Մ. Նիկիտենկոն 2014 թ. սեպտեմբերի 26-ին, նախապես իր հետ վերցրած կարմիր գույնի ներկանյութով, դիտավորությամբ գրառում էր կատարել հանրապետական նշանակության հուշարձանի` «Գառնի» տաճարի հարավային պատին, որի հետևանքով հուշարձանին վնաս էր պատճառվել: Վանդալի հետագա գործողությունը կանխվել էր հուշարձանի պահապանների և քաղաքացիների կողմից: Մանրամասներն՝ այստեղ