Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները հերթական անգամ կհանդիպեն վարչապետին

Հասարակություն
screenshot00006

Արդեն 6-րդ ամիսն է, ինչ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ցույցեր են կազմակերպում՝ իրենց աշխատավարձերը ստանալու պահանջով։ Պահանջը մեկն է՝ վճարել 18-ից 24 ամսվա իրենց աշխատավարձերը։ «Նաիրիտ»-ի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը նշում է, որ փետրվարին աշխատանքից ազատված 1700 աշխատողի չի վճարվել մեկուկեսից երկու տարվա աշխատավարձ։ «Կառավարության պատասխանը մեզ սկզբում եղել է շատ կտրուկ, որ գործատուն պետք է մեզ վճարի, իրենք դրա հետ կապ չունեն, սակայն երբ մենք բերեցինք փաստեր, որ ոչ միայն Կառավարությունը կապ ունի դրա հետ, այլև գործատուի անբարեխիղճ աշխատանքի պատճառը Կառավարությունն է, քանի որ վերջինս պարտավոր էր վերահսկողություն իրականացնել»,- ասում է Հարությունյանը։ «Նաիրիտ»-ի աշխատակիցներից մեկն էլ նշում է, որ իրենք մեկ տարուց ավելի հավաքվում են, բողոքում, սակայն ոչ ոք դրական պատասխան չի տալիս։ «Մեզ անընդհատ ասում են, որ զբաղվում են մեր հարցով, բայց մենք զգում ենք, որ ոչ ոք մեր հարցով չի զբաղվում»։ Այսօր հերթական հանդիպումն է նախատեսված վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։