Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երևանի ավտոբուս»-ը ծանր ֆինանսական վիճակում է. մանուշակագույնը փոխարինվեց դեղինով

Հասարակություն
806554065e8320de79d17d92f3aff19d

Նոր Նորքի 2-րդ զանգվածից մինչեւ Այնթապ գյուղ տանող 38 երթուղու ավտոբուսները փոխարինվել են «Բոգդան»-ներով։ Նախկինում երթուղին սպասարկվում էր չինական «Հիգեր» ավտոբուսներով։ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն գտնվում է ծանր ֆինանսական վիճակում, եւ հաշվի առնելով այդ հանգամանքը, ներկայումս երթուղին սպասարկվում է «Բոգդան» մակնիշի ավտոբուսներով, որոնց վառելիքի ծախսը չինական «Հիգեր» ավտոբուսների համեմատ քիչ է, և երթուղու շահագործման արդյունավետությունը ավելի բարձր է։ Ուղեւորներն այդքան էլ ոգեւորված չեն նոր փոփոխությունից։ Նրանց խոսքերով՝ «Բոգդան» ավտոբուսները խիստ մաշված են։ Ի դեպ, այս երթուղին միշտ գերծանրաբեռնված է։