Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթար՝ Սարալանջի մայրուղում

Հասարակություն
da546ec46f083a9d6b179092fb9d9c78

Ապրիլի 13-ին, ժամը 14.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սարալանջի պողոտայում՝ կամրջի մոտակայքում, բախվել են «Տոյոտա» մակնիշի 10 ՍL 015 և «Նիսսան» մակնիշի 15 ՕՏ 663 պետհամարանիշերով ավտոմեքենաները, վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի կանաչապատ հատվածում: «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի Վարորդը` 1961 թ. ծնված Մ. Օ.-ը, հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: