Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 23-26-ը ոչ աշխատանքային օրեր են

Հասարակություն

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. 2015 թվականի ապրիլի 23-ի աշխատանքային հինգշաբթի օրը տեղափոխել 2015 թվականի ապրիլի 18-ը` շաբաթ օր: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: Այս մասին որոշման նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստում: Որոշման ընդունումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ս.թ. ապրիլի 23-ին Մեծ եղեռնի նահատակների սրբադասման արարողության անցկացմամբ: Այսպիսով՝ ունենում ենք 4-օրյա հանգիստ՝ ապրիլի 23-26։