Լուսանկարիչը Երեւանի պահպանման իր նախագիծն է առաջարկում (տեսանյութ)
Պուշկինի 25 հասցեում ապամոնտաժվում է Ալեքսանդր Թամանյանի նախագծած շենքը։ Պահպանվելու է միայն դիմային հատվածը։ Այստեղ կառուցվելու է հերթական բազմահարկը՝ 17 հարկանի հյուրանոցային համալիր։ «էս շենքը ֆիզիկապես մաշվել էր՝ սկսած հիմքերից։ Էնտեղ մառանային հարկերը մտել ենք փորել ենք, շենքը այսօր գտնվում է վերևում, ընդհանրապես հիմքեր չունի, դրա համար ես փորձեցի ճակատը լրիվ պահպանել, իսկ ետևի մասը, որ օրգանական շարունակությունն է լինելու ՝ 13.5 մետր հետև ա դված լինելու , այսինքն Պուշկինի կողմից քայլելուց շենքը ամբողջությամբ ընկալելու եք այնպիսին, ինչպիսին եղել է»,-նշում է ճարտարապետ Լևոն Վարդանյանը։ Կառուցապատման իրավունքը տրվել է «Լեվ ընդ Դավ» ընկերությանը , որի սեփականատերը Թամանյանի հեղինակած շենքը ստացել է 2011թ-ի՝ Կառավարության որոշմամբ։ Փոխարենը նա Դավիթաշենում կառուցել է մեկ այլ շենք ԱԻՆ-ի համար։ «Այս շենքը նախագծվել է Թամանյանի կողմից՝ 1927 թ-ին, որպես ԿԳԲ-ի աշխատողների համար բնակելի շենք, բայց կարճ ժամանակ անց էտ շենքը իր ֆունկցիան փոխել է: Ինքը, որպես օրգանական լիարժեք նախագծով իրականացված արժեք, չի պահպանվել, բացառությամբ էտ Պուշկինի կողմից ճակատային հատվածի»,- ասաց ճարտարապետը։ Շինարարությունն ավարտելու համար նախատեսված է երեք տարի։ Լուսանկարիչ Հայկ Բիանջյանը մտահոգված է Հին Երևանի ոչ միայն այս, այլև մյուս շենքերի ճակատագրով, որոնք ժամանակի ընթացքում կորցրել են իրենց պատմական դիմագիծը։ «Շենքը միայն իր դիմային հատվածով չէ, որ շենք է, սկսած նախախորհրդային Երևանի շենքերից ` Փակ շուկան դրա լավագույն օրինակներից է, որ շատերը կարծեցին, թե դիմային հատվածը պահելով Փակ շուկան կմնա իր տեղում, բայց այդպես չեղավ,նույնը նաև Պուշկինի 25-ի դեպքում կլինի»,-համոզմունք է հայտնում Հայկ Բիանջյանը: Լուսանկարիչը այդ տարածքների պահպանման իր նախագիծն է առաջարկում: Մանրամասները` տեսանյութում