Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավարտվել է դիտավորյալ սպանության դեպքով գործի նախաքննությունը

Հասարակություն
hqk

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  քննչական բաժնում ավարտվել է բնակչուհի Վ.Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 2014թ. մայիսի 7-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի ճանապարհին Ս.Գրիգորյանը գումարային հարցերի շուրջ վիճաբանել է Վ. Գրիգորյանի հետ։ Վերջինս պարտքով 10.000 ԱՄՆ դոլար է խնդրել, ինչը տղամարդը մերժել է։ Առաջացած վիճաբանության ժամանակ  տղամարդն իր մոտ ապօրինի պահվող «CZ 92» մոդելի ատրճանակից կրակել է կնոջ թիկունքին, իսկ երբ վերջինս փորձել է դուրս գալ ավտոմեքենայից, երկրորդ կրակոցն է արձակել կրծքավանդակի ուղղությամբ։ Ստացած մարմնական վնասվածքներից կինը մահացել է։ Քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական միջոցառումների արդյունքում Ս. Գրիգորյանի մոտ  հայտնաբերվել է նաեւ ապօրինի պահվող այլ զենք եւ ռազմամթերք։ Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, 2015 թվականի մարտի 27-ին ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է Արարատի և Վայոց ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարան: