Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարսն առատ ձյան պատճառով փակ է

Հասարակություն
703843

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ին ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը առատ ձյան պատճառով փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: