Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կունենա իր տեղն ուղեծրում

Հասարակություն
tiezerk

Հայաստանի արբանյակ ունենալու հարցը ներկայումս գտնվում է աշխատանքային պրոցեսում եւ բանակցություններ են վարվում՝ ուղեծրում մեր ունենալիք տեղի կապակցությամբ։ «Մեզ համար ավելի խոչընդոտ է հանդիսանում այն, որ ֆրանսիական կազմակերպություն կա, ու այդ կազմակերպության հետ ունենք ձեռք բերված համաձայնություն, որովհետեւ իրենց ուղեծրային կետը շատ մոտ է գտնվում ՀՀ կետին։ Այնտեղ այսօր իրենց արբանյակը գործում է, եւ տեղաշարժման խնդիր ունենք մի քիչ, որպեսզի կարողանանք մեր 41,7 ուղեծրային կետը գրանցենք այնտեղ»,- այսօր հայտարարեց Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։