A
A
Ահարոն Ադիբեկյանը զարմացած է տանձի գնից (տեսանյութ)
Սուրբ Զատիկը հայաստանցիներն այս տարի կնշեն համեստ` համոզված է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Պատճառը, ըստ նրա, ոչ թե գների բարձրացումն է, այլ մարդկանց գնողունակության կտրուկ անկումը։ Իսկ շուկայում պարոն Ադիբեկյանին ամենից շատ զարմացրել են տեղական մրգերի գները. «Ես չէի տեսել որ տանձի գինը հասնի 2000 դրամի, երբ նարինջը ընդամենը 500 դրամա, որ տանձը բանանի երկու գինը ունենա՝ ըտենց բան չի եղել»։