Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդվարդ Նալբանդյանը խոսել է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին

Պաշտոնական
untitled10

Մարտի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց եվրոպական քաղաքագետների և միջազգայնագետների վերապատրաստման հեղինակավոր կրթոջախներից մեկի՝ Եվրոպայի քոլեջի (Բրյուգե, Նատոլին) 33 երկիր ներկայացնող շուրջ վեց տասնյակ ունկնդիրների: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, հիմնական ուղղությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Հայաստանի արտգործնախարարը խոսեց Հայաստանի՝ միջազգային ինտեգրացիոն գործընթացներին մասնակցության մասին: Այս համատեքստում անդրադարձ արվեց Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։ ԱԳՆ ղեկավարը անդրադարձավ նաև Հայաստան - Եվրամիություն համագործակցությանը։ Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը: