Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնար Շալանդը երկու նորեկ է հրավիրել

Սպորտ
sport-hajastani-havaqakan

Մարտի 29-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը: Այդ օրը մեր ընտրանին արտագնա խաղում կհանդիպի Ալբանիայի ընտրանու հետ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի հավաքականը մարտի 23-27-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հավաքին մասնակցելու համար հրավիրել է արտերկրում հանդես եկող 17 հայ ֆուտբոլիստի: Նրանցից երկուսն առաջին անգամ են նման պատվի արժանացել: Դրանք են Գաել Անդոնյանը, որը հանդես է գալիս ֆրանսիական «Մարսելում», եւ Ռուսլան Կորյան («Լոկոմոտիվ» Տաշքենդ, Ուզբեկստան):