A
A
ՀՖՖ-ն հաստատեց գավաթի խաղացանկը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը հաստատել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումների խաղացանկը: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Ահա խաղերի ժամանակացույցը. 18.03. 14:00 «Միկա»-«Բանանց», «Միկա» մարզադաշտ 19.03. 14:00 «Փյունիկ»-«Ալաշկերտ», Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ 15.04. 15:00 «Բանանց»-«Միկա», «Բանանց-1» մարզադաշտ 16.04. 15:00 «Ալաշկերտ»-«Փյունիկ», «Նաիրի» մարզադաշտ Հավելենք, որ 2015 թվականի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին: