Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը այսօր կմրցի Կարյակինի հետ

Սպորտ
shaxmat

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը Ցյուրիխում մեկնարկած շախմատի գերմրցաշարի առաջին տուրում սպիտակներով կհանդիպի Սերգեյ Կարյակինի հետ: Դա պարզ դարձավ կազմակերպիչների կողմից անցկացրած կայծակնային մրցաշարից հետո: Լեւոն Արոնյանը 4 միավորով զբաղեցրեց առաջին տեղը, ընդ որում վերջին պարտիայում հաղթեց աղյուսակը գլխավորող Վիշվանաթան Անանդին: Այդպիսով, մեր շախմատիստը հանդես կգա առաջին համարի տակ, ինչը առավելություն է տալիս, քանի որ 5 տուրերից երեքում Լեւոն Արոնյանը խաղալու է սպիտակ խաղաքարերով: Նշենք, որ պարտիաները սկսելու են Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին: Դասական շախմատի մրցաշարում հաղթանակի համար կտրվի 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1: Արագ շախմատի դեպքում միավորները 50 տոկոսով կպակասեն: Ձեզ ենք ներկայացնում մեր շախմատիստի պարտիաների ժամանակացույցը. 14 փետրվարի՝ Լեւոն Արոնյան – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) 15 փետրվարի՝ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան 16 փետրվարի՝ Լեւոն Արոնյան – Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) 17 փետրվարի՝ Լեւոն Արոնյան – Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) 18 փետրվարի՝ Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան 19 փետրվարի՝ նույն հերթականությամբ արագ շախմատ